schoolege

Հաճախ տրվող հարցեր

Հարց ունե՞ք:
Մենք այստեղ ենք Ձեզ օգնելու համար:

Schoolege-ը թվային ուսուցման գլոբալ հարթակ է, որն առաջարկում է նորարարական ուսուցման մոդելով ուսուցչի մասնակցությամբ վիդեո և աուդիո դասընթացներ, թվային գրքեր և ինտերակտիվ առաջադրանքներ: Schoolege-ում դասերն առցանց են և հասանելի են 24/7

ռեժիմով, Դուք եք ընտրում Ձեզ հարմար ժամանակացույցը և հետևում Ձեր առաջընթացին:

Schoolege-ում դասընթացների գները տարբեր են՝ կախված դասերի քանակից, անհատական կամ խմբակային դասերի տեսակից: Դպրոցում կա անվճար փորձնական դաս, որը տևում է 30 րոպե: Սակայն Schoolege-ն առաջարկում է ավելի մատչելի գներ համեմատած ավանդական դպրոցների հետ։

Schoolege-ն առաջարկում է լեզվի դասընթացներ և՛ սկսնակների, և՛ լեզվի բարձր մակարդակ ունեցողների համար: Մեր դասընթացները ներառում են լեզվի բոլոր բաղադրիչները, ներառյալ խոսելը, լսելը, կարդալը և գրելը ինտերակտիվ և խոսակցական դասերի միջոցով: Schoolege-ի դասընթացները ներառում են գործարար միջավայրում անհրաժեշտ լեզվական բոլոր հմտությունները: Դրանք ներառում են բիզնես հաղորդակցություն, նամակներ գրելու և բանակցելու հմտություններ:

Մեր անհատական և խմբակային դասերը հասանելի են առցանց 24/7 գրաֆիկով և դասավանդվում են լեզուն կրողների կամ հմուտ երկլեզու դասավանդողների կողմից տարբեր ժամային գոտիներից, ինչը թույլ է տալիս Ձեզ ստեղծել առավել հարմար ժամանակացույց: Դաս գնելուց հետո հարակից նյութերը հասանելի են Ձեզ համար 24/7 գրաֆիկով: Դուք ցանկացած ժամանակ կարող եք կիրառել Ձեր նոր հմտությունները:

Այո, Schoolege-ում Դուք կարող եք տեղեկատվություն գտնել առցանց դասընթացների և ծրագրերի մասին: Հարթակը տրամադրում է մանրամասներ դասընթացների, ուսուցիչների, դասընթացների նկարագրությունների և այլնի վերաբերյալ, որոնք Ձեզ կօգնեն ընտրել Ձեր կարիքներին համապատասխան դասընթաց:

Schoolege-ի ինտերակտիվ հարթակի օգտագործման տեխնիկական պահանջները շատ պարզ են: Ձեզ, բացի հեռախոսից, համակարգչից կամ ցանկացած այլ սարքից, որն ունի խոսափող, տեսախցիկ և կայուն ինտերնետ կապ ոչինչ անհրաժեշտ չէ:

Schoolege-ում մեկ դասի տևողությունը 50 րոպե է, անվճար փորձնական դասը՝ 30 րոպե։

Դպրոցն առաջարկում է ինչպես անհատական, այնպես էլ խմբակային դասընթացներ։ Մեկ խմբում մարդկանց թիվը տատանվում է 3-ից 4-ի սահմաններում:

Schoolege-ն առաջարկում է թվային ուսուցում, որը հասանելի է 24/7 գրաֆիկով, այնպես որ կարող եք հարթակում լրացուցիչ պարապել  և բարելավել Ձեր առաջադիմությունը: Դպրոցն ունի  ճկուն ժամանակացույց և Դուք եք սահմանեք Ձեր ժամերը, երբ ցանկանում եք: Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու մեր ուսանողները նախընտրում են մեր առցանց դասերը  լեզվի ավանդական դպրոցների փոխարեն:

Կախված մի քանի գործոններից՝ դասերի քանակը կարող է շատ տարբեր լինել՝ ներառյալ դասընթացի տեսակը, Ձեր անձնական նախասիրությունները և Ձեր հասանելիությունը: Դուք կարող եք դաս անել ամեն օր, շաբաթը մի քանի անգամ կամ նույնիսկ շաբաթը մեկ անգամ:

Ներկայումս Schoolege-ը հասանելի է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: