Մեր առաքելությունն է օգնել ուսանողներին առաջադիմել իրենց կյանքում կրթության միջոցով, քանի որ մենք հավատում ենք, որ ուսումը դռներ է բացում նոր հնարավորությունների, բարձր վարձատրվող աշխատանքի և ավելի լավ կյանքի համար:
Մեր տեսլականն է տրամադրել ուսանողներին նորարար թվային և կյանքը փոխակերպող կրթություն ամբողջ աշխարհում:
Պրոֆեսիոնալ մշակված և ուսանողակենտրոն դասընթացներՀարգալից վերաբերմունք մարդկանց և ավանդույթների նկատմամբԴրական և նորարարական ուսումնական միջավայր:
Schoolege-ը Հայաստանում հիմնված EdTech ստարտափ է, որը նախաձեռնվել է 2020 թվականի վերջին (պանդեմիայի ժամանակաշրջանում) և գործարկվել 2022 թվականին: Այն թվային ուսուցման գլոբալ հարթակ է, որը կապում է ուսուցիչներին ամբողջ աշխարհի անհատների հետ՝ իրական ժամանակում առցանց ուսուցման համար:
Հարթակն առաջարկում է վիդեո և աուդիո դասընթացներ, թվային գրքեր և ինտերակտիվ առաջադրանքներ: Անհատները կարող են մուտք գործել հարթակ բջջային հավելվածի և վեբ կայքի միջոցով: Schoolege հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերի համար:
«Մենք հավատում ենք, որ ուսումը կարող է փոխել մեր աշխարհն ու կյանքը:
Կարևոր չէ, թե ով ենք մենք կամ որտեղ ենք մենք գտնվում, քանի որ ուսումը մեզ ուժ է տալիս փոխվելու և զարգանալու, ինչպես նաև վերասահամանելու մեր հնարավորությունները»:
– Schoolege թիմ –
Տեղեկացրեք մեզ, թե երբ եք ցանկանում հանդիպում նշանակել,և մենք կկապվենք ձեզ հետ:
WhatsApp us