Առցանց դասերը հասանելի են 24/7 ռեժիմով, ընտրեք Ձեզ հարմար ժամանակացույցը և հետևեք Ձեր առաջընթացին։
Դուք եք ընտրում ուսուցչին՝ ըստ Ձեր նախասիրությունների։ Մեր պրոֆեսիոնալ ուսուցիչները կօգնեն հասնել Ձեր նպատակներին և անձնական հաջողություններին։
Առցանց դասեր՝ հեշտ հասանելիությամբ։ Ինտերակտիվ դասեր, որոնք անցկացվում են անմիջապես ուսուցիչների մասնակցությամբ։
Անհատականացված ուսուցման ծրագիր, որի ընթացքում յուրաքանչյուր վարժությունից հետո կստանաք ուսուցչի կողմից մեկնաբանություն։
Մեր նորարարական դասընթացներն ավելի մատչելի են, քան ավանդական դասընթացները։ Խնայեք Ձեր ժամանակը և գումարը։
Միացեք առցանց դասերին մեր բջջային հավելվածի միջոցով ցանկացած վայրում և ցանկացած պահի։
Մեր դասընթացներն ապահովում են բոլոր այն գործնական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ճամփորդելու, շփվելու կամ գործնական հաղորդակցման համար: Տեղեկատվությամբ հարուստ թեմաները առնչվում են ուսանողների առօրյային:
Մեր դասերի ընթացքում հավասարապես կարևորություն է տրվում քերականությանը, բառապաշարի հարստացմանը, լսողականին և խոսակցականին։ Մի քանի ամսից կարող եք հասկանալ և շփվել սովորած լեզվով:
Յուրաքանչյուր դաս անցկացվում է առցանց թվային հարթակի միջոցով, ինչը նպաստում է ուսուցմանը: Դասերը հասանելի են 24/7 ռեժիմով, ինչը նշանակում է, որ կարող եք հավելյալ պարապել և ստուգել անձնական առաջընթացը:
Մայրենի լեզվին սահուն տիրապետող կամ ազատ երկլեզու փորձառու ուսուցիչները հատուկ պատրաստված են Ձեզ մոտիվացնելու և վստահ խոսել սովորեցնելու համար:
Ընդհանուր հայերենի դասընթացը ապահովում է բոլոր այն գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են հայախոս միջավայրում վստահ արտահայտվելու համար։ Մեր օնլայն ուսուցման հարթակի տարատեսակ վարժությունները և հայերենի անընդմեջ կիրառումը հնարավորություն կտան զարգացնել գիտելիքները և հմտությունները լեզվի տարբեր ուղղություններով։ Հայերենի առցանց դասերը ներառում են Հայաստանին վերաբերող օգտակար թեմաներ, ինչպիսիք են՝ հայկական ավանդույթները և մշակույթը, տեսարժան վայրերը, տոները և ազգային արժեքները:
✓ Ձեռք բերեք նոր հայ ընկերներ ✓ Վստահ զգացեք՝ շփվելով հայ ընկերների և հարազատների հետ ✓ Վայելեք լեզվի ուսուցումը՝ լսելով, կարդալով կամ դիտելով հայալեզու նյութեր։Շուտով
✓ Կարդալ հայոց այբուբենի տառերը, տիրապետել հնչյունների արտաբերման առանձնահատկություններին ✓ Հասկանալ և օգտագործել առօրյա պարզ արտահայտություններ ✓ Պարզ ձևով փոխանակվել տեղեկատվությամբ այլ մարդկանց հետ
✓ Խոսել անմիջական միջավայրի և հիմնական կարիքների մասին ✓ Շփվել տեղաբնակների հետ օգտագործելով տարրական գիտելիքներ ✓ Ճանաչել Երևանի տեսարժան վայրերը և ծանոթանալ պատմությանը
✓ Արտահայտվել՝ օգտագործելով հայերենի խոսքի բոլոր մասերը ✓ Բացահայտել Հայաստանի բնությունը, տեսարժան վայրերը և մարդկանց ապրելակերպը ✓ Խոսել պարզ և կապակցված՝ անձնական և գործնական թեմաների շուրջ
✓ Խոսքում օգտագործել տարբեր բարդության քերականական կառույցներ ✓ Հասկանալ և շփվել լեզուն կրողների հետ, զրուցել ընդհանուր թեմաների շուրջ ✓ Բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը, ավանդույթները, ազգային տոները և մշակութային արժեքները
✓ Արտահայտել բարդ կառույցներով ավարտուն մտքեր ✓ Ճանաչել համաշխարհային և հայկական ազգային արժեքները ✓ Կարդալ և հասկանալ բարդ տեքստերը
Անգլերենի ուսուցիչ
Փորձը՝ 8 տարի
Անգլերենի ուսուցիչ
Փորձը՝ 10 տարի
Հայերենի ուսուցիչ
Փորձը՝ 20 տարի
Հարց ունե՞ք:Մենք այստեղ ենք Ձեզ օգնելու համար:
Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է։ Հայերենը հայտնի է իր յուրահատուկ գրով, որն աշխարհի հնագույն այբուբեններից է, որը թվագրվում է մեր թվարկության 5-րդ դարով։
Հայերը խոսում են հայերենով։ Հայերենը Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն է և լայնորեն կիրառվում է Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի հայերի կողմից:
Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի այն ճյուղերից է, որոնք ներկայացված են մեկական լեզվով, ինչպես օրինակ` հունարենը, ալբաներենը, և չունեն շատ մոտ ցեղակիցներ:
Հայերենի մասին ամենավաղ վկայությունները թվագրվում են մեր թվարկության 4-րդ դարի սկզբին։ Հայոց գրերի ստեղծումը վերագրվում է սուրբ Մեսրոպ Մաշտոցին, ով այն մշակել է 5-րդ դարի սկզբին, մասնավորապես՝ 405 թ. Այսպիսով, հայերենն իր գրավոր ձևով շուրջ 1600 տարեկան է։
Հայոց լեզուն սովորելու համար կարող եք գրանցվել լեզվի դասընթացներին, ուսուցիչ վարձել կամ գտնել առցանց լեզվի ուսուցման հարթակներ և օգտագործել հավելվածներ: Լեզուն կրողների հետ խոսելը կամ ֆիլմեր դիտելը նույնպես կարող է շատ օգտակար լինել:
Հայերեն այբուբենը սովորելու համար կարող եք գտնել առցանց ռեսուրսներ, հավելվածներ կամ գրքեր, որոնք հատուկ նախատեսված են հայերեն տառերը սովորելու համար։Ինչպես նաև կարող եք օգտվել վիդեոնյութերից, որոնք մատչելի և հետաքրքրիր ձևով սովոեցնում եմ հայերեն տառերը և դրանց արտասանությունը:
Հայերենով խոսելու համար շատ կարևոր է խոսել լեզուն կրողների հետ, օգտագործել լեզուների ուսուցման հավելվածներ և հնարավորության դեպքում շփվել հայկական համայնքների հայերի հետ: Հետևողական պրակտիկան և լեզուն կրողների հետ ծանոթությունը կարևոր են սահուն և վարժ խոսելու համար:
Տեղեկացրեք մեզ, թե երբ եք ցանկանում հանդիպում նշանակել,և մենք կկապվենք ձեզ հետ:
WhatsApp us