Schoolege էլեկտրոնային կրթական հարթակի տրամադրման պայմաններԽմբագրություն 1.1, 01/11/2023թ․
1.1. Էլեկտրոնային կրթական հարթակ կամ Հարթակ – https://www.schoolege.com կայքը, schoolege.tutor-platform.com համակարգը և Schoolege հավելվածը միասին, որոնց միջոցով Ուսուցչի ծառայությունները հասանելի են դառնում Ուսանողներին և Երեխաներին,
1.2. Կայք – www.schoolege.com կայքը
1.3. Ընկերություն – «ԴԻՋԻ ՍՔՈՒԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ 01303044, իրավաբանական հասցե` ք. Երևան, Կուրղինյան 5-11, էլ․ փոստ` study@schoolege.com), որը կազմակերպում է Հարթակի աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
1.4. Ուսուցիչ – Ընկերության կողմից սահմանված պայմաններին համապատասխան լեզվական գիտելիքներ և այլ անհրաժեշտ փորձառություն ունեցող անձ, ով Ընկերության կողմից սահմանված կարգով Հարթակի միջոցով մատուցում է լեզվի ուսուցման ծառայություններ Ուսանողին կամ Երեխային,
1.5. Ուսանող – Ընկերության կողմից սահմանված պայմաններին Հարթակում գրանցվելու միջոցով համաձայնվող 14 (տասնչորս) տարին լրացած անձ, ում Հարթակի միջոցով մատուցվում է լեզվի ուսուցման ծառայություններ Ընկերության կողմից սահմանված կարգով,
1.6. Երեխա – 14 (տասնչորս) տարին չլրացած անձ, ում Հարթակի միջոցով մատուցվում է լեզվի ուսուցման ծառայություններ Ընկերության կողմից սահմանված կարգով,
1.7. Ծնող – 14 (տասնչորս) տարին չլրացած Երեխայի հայր կամ մայր, ով համաձայնվում է Ընկերության կողմից սահմանված պայմաններին Հարթակում գրանցվելու միջոցով և ում Երեխային Հարթակի միջոցով մատուցվում է լեզվի ուսուցման ծառայություններ Ընկերության կողմից սահմանված կարգով,
1.8. Այցելու– Հարթակում չգրանցված կամ գրանցված, սակայն Հարթակի միջոցով վճարովի ծառայություններից չօգտվող ցանկացած անձ,
1.9. Դասընթաց – Կայքում Ընկերության կողմից առաջարկվող դասերի ամբողջություն, որոնք իրականացվում են առցանց՝ հարթակի միջոցով,
1.10. Փաթեթ – Կայքում տեղադրված դասընթացների համադրություն, որոնք տարբերվում են իրարից Փաթեթում ներառված դասերի քանակով և արժեքով,
1.11. Անվճար ծառայություն – անվճար դաս կամ հարթակի կողմից տրամադրվող այլ անվճար ծառայություն։
2.1. Սույնով սահմանվում են Ընկերության կողմից Էլեկտրոնային կրթական հարթակի տրամադրման պայմանները, Հարթակի միջոցով լեզուների ուսուցման ծառայությունների մատուցման կարգը և այլ հիմնական դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ)։
2.2. Սույն Պայմանները հանդիսանում են Ընկերության կողմից Ուսուցչին, Ուսանողին և Ծնողին ներկայացված հրապարակային օֆերտա (առաջարկ), որը վերջիններս կարող են ընդունել միայն դրանց ամբողջությամբ միանալով:
2.3. Ուսուցչի/Ուսանողի/Ծնողի կողմից սույն օֆերտան ընդունելու (ակցեպտավորելու) պահից, սույն պայմանները, կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականության, գնացուցակի և մյուս բոլոր այլ կանոնների և դրույթների հետ միասին հանդիսանում են համապատասխանաբար Ուսուցչի և Ընկերության, Ուսանողի և Ընկերության, Ծնողի և Ընկերության միջև կնքված պարտադիր ուժ ունեցող պայմանագիր (այսուհետ նաև՝ Պայմանագիր):
2.4. Ուսուցչի/Ուսանողի/Ծնողի կողմից սույն օֆերտան ընդունված և Ընկերության հետ Պայմանագիրը կնքված է համարվում Ուսուցչի կամ Ուսանողի կամ Ծնողի կողմից Էլեկտրոնային փոստին ստացված հղմամբ գրանցման համար անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո՝ Հարթակում գրանցվելիս «ընդունում եմ պայմանները և կնքում պայմանագիրը» կոճակին սեղմելու պահից:
2.5. Ծառայություններից օգտվելու համար Ուսուցիչը/Ծնողը/Ուսանողը պետք է գրանցվի Հարթակում՝ ճշգրիտ լրացնելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ (գործող էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և այլն), բնակության երկիր և քաղաք, գաղտնաբառ, ընտրի լեզվի ուսուցման փաթեթներից որևէ մեկը, այնուհետև հետևի Հարթակում առկա հրահանգներին։
2.6. Այցելուները իրավունք ունեն գրանցվել Հարթակում, օգտվել Ընկերության կողմից ներկայացված անվճար ծառայություններից, տարատեսակ ակցիաներից և զեղչերից, միաժամանակ չպատվիրելով որևէ վճարովի ծառայության տրամադրում, որի դեպքում վերջիններիս նկատմամբ Պայմանները գործում են այնքանով, որքանով ստացված ծառայությունների բնույթին վերաբերելի կլինեն համապատասխան կանոնները։
2.7. Պայմանները ժամանակ առ ժամանակ կարող են ենթարկվել փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես և որոնց Ուսուցիչը/Ուսանողը/Ծնողը կարող են հետևել Հարթակում: Ընդ որում՝ եթե վերջիններս շարունակում են օգտվել Ընկերության ծառայություններից, դա նշանակում է, որ համաձայն են Պայմանների փոփոխություններին: Ընկերությունը խորհուրդ է տալիս պարբերաբար այցելել Հարթակի Պայմանների բաժինը և ծանոթանալ կատարված փոփոխություններին:
3.1. Ընկերությունը Պայմաններով սահմանված կարգով, ինչպես նաև Հարթակում տեղադրված այլ փաստաթղթերով և օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն է տալիս Ուսուցչին/Ուսանողին/Ծնողին/Երեխային օգտագործել իր Հարթակը, իսկ վերջիններս պարտավորվում են օգտագործել Հարթակը Պայմաններով և օրենսդրությամբ սահմանված կարգով։
3.2. Ընկերության և Ուսուցչի հարաբերությունները կարգավորվում են Պայմաններով, ինչպես նաև Պայմանների շարունակությունը հանդիսացող ծառայությունների մատուցման պայմանագրով, լրացուցիչ այլ համաձայնագրերով։
3.3. Ուսուցիչը լեզվի ուսուցման ծառայությունները Ուսանողին/Երեխային մատուցում է հետևյալ Փաթեթների շրջանակներում․
3.4. Մեկ դասի տևողությունը սահմանվում է
3.5. Սահմանվում է փաթեթում ներառված դասերի սպառման առավելագույն ժամկետ, փաթեթի ձեռք բերման ամսաթվից մինչև 1 ամիս Ստարտ փաթեթի համար, Հայտնի փաթեթի համար՝ 2 ամիս, Էֆեկտիվ փաթեթի համար՝ 4 ամիս և Շահավետ փաթեթի համար՝ 8 ամիս։
3.6. Մեկ դասի արժեքը կախված է Փաթեթից և այն երկրից, որտեղից Ուսանողը/Ծնողը/Երեխան մուտք է գործում Հարթակ և որտեղից Ուսանողը/Ծնողը/Երեխան օգտվում է Հարթակով մատուցվող ծառայություններից։ Գրանցվելով Հարթակում և ընդունելով Պայմանները Ուսանողը/Ծնողը տալիս է իր անվերապահ համաձայնությունը նշված պայմանին և հետագայում չի կարող որևէ առարկություն/բողոք/պահանջ ներկայացնել փաթեթների՝ նշված կարգով որոշված արժեքների և/կամ արդեն իսկ կատարված վճարումների հետ կապված։
3.7. Փաթեթների հստակ արժեքները տեղադրվում են Հարթակի համապատասխան բաժիններում (անգլերենի դասընթացներ և հայերենի դասընթացներ) և յուրաքանչյուր փաթեթի ընտրման և վճարումը կատարելու դեպքում Ուսանողը/Ծնողը համաձայնվում է տվյալ արժեքով լեզվի ուսուցման ծառայությունների մատուցմանը։
3.8. Լեզվի ուսուցման փաթեթներին և արժեքներին հնարավոր է մանրամասն ծանոթանալ այստեղ՝ https://www.schoolege.com, իսկ փաթեթների ամրագրման իրականացման ընթացակարգը հասանելի է դառնում գրանցվելով Հարթակում։ Ընտրելով լեզվի ուսուցման փաթեթը, իրականացնելով վճարում և կատարելով ամրագրում՝ Ուսանողը/Ծնողը հաստատում է, որ ծանոթացել է նշված ընթացակարգին և Պայմանների շարունակություն հանդիսացող այլ փաստաթղթերին և համաձայն է դրանց հետ։
3.9. Ուսանողի/Ծնողի կողմից որևէ փաթեթ ընտրելուց և վճարում կատարելուց հետո Ուսանողը/Ծնողը հնարավորություն է ստանում ընտրել Ուսուցիչ, այնուհետև՝ ծանոթանալ վերջինիս դասերի ժամանակացույցին։ Ուսանողի/Ծնողի կողմից ձեռքբերված փաթեթի շրջանակում դասերը կարող են օգտագործվել վերջինիս կողմից նախընտրելի ժամանակ՝ պահպանելով փաթեթով նշված դասերի սպառման Ընկերության կողմից սահմանված ժամանակահատվածը։ Ընտրված Ուսուցչի ժամանակացույցով ազատ դասաժամ առկա չլինելու դեպքում Ուսանողը/Ծնողը հնարավորություն է ստանում ընտրել այլ Ուսուցիչ։
3.10. Ժամանակացույցով ազատ ժամին դաս ամրագրելուց հետո այն արտացոլվում է օրացույցում և Ուսանողը/Ծնողը կարող է ստուգել այն Հարթակի համապատասխան բաժին մուտք գործելով։
3.11. Ուսանողի/Ծնողի կողմից ձեռքբերված փաթեթով սահմանված դասերի՝ մինչև դրանց ամբողջովին սպառումը վերադարձ չի թույլատրվում, եթե այլ բան նախատեսված չէ Պայմաններով կամ Հարթակում տեղադրված այլ փաստաթղթերով։
3.12. Փաթեթի արժեքը իր մեջ ներառում է ՀՀ Օրենսդրությամբ սահմանված հարկերը:
3.13. Փաթեթի մեջ ներառված և արդեն տեղի ունեցած դասերի գումարը որևէ դեպքում ենթակա չէ վերա-դարձման:
3.14. Փաթեթի համար վճարումը կատարվում է փոխանցման եղանակով ՀՀ դրամով, եթե Պայմաններում այլ արժույթ և/կամ վճարման եղանակ նախատեսված չէ: Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն է կրում ցանկացած միջնորդավճարային ծախս իր կողմից (իր բանկի կողմից):
3.15. Լեզվի ուսուցման համար Ուսուցչի վարձատրությունը Ընկերությունը փոխանցում է Ուսուցչի և Ընկերության միջև կնքված պայմանագրով և/կամ համաձայնագրով սահմանված կարգով և ժամանակացույցով։
3.16. Հարթակում առաջարկվող դասընթացներին հասանելիություն ունենալու համար սահմանվում են հետևյալ տեխնիկական պահանջները.
4.1. Ընկերությունն իրավունք ունի`
4.2. Ուսանողը/Ծնողը պարտավոր է`
4.3. Ուսանողը/Ծնողն իրավունք ունի`
4.4. Ուսուցիչը պարտավոր է՝
4.5. Ուսուցիչն իրավունք ունի՝
5.1. Եթե այլ կարգավորում նախատեսված չէ Պայմանագրով՝ իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվությունն են կրում ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Պայմանագրով իր պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած կողմը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով:
5.2. Ընկերությունը չի հանդիսանում Հարթակում մատուցվող լեզվի ուսուցման ծառայությունների մատուցող և պատասխանատվություն չի կրում Ուսանողի/Ծնողի՝ ծառայությունների մատուցման հետ կապված ակնկալիքների չիրագործման համար։ Ամրագրումների ընդունման, մերժման, ինչպես նաև Հարթակում ներկայացված ծառայությունների Ուսանողի/Ծնողի ակնկալիքներին համապատասխան կատարման համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Այնուամենայնիվ, Ընկերությունը իրավասու է ընդունել կամ մերժել Ուսուցիչների, Ուսանողների, Ծնողների բողոք-առաջարկները Հարթակի աշխատանքի հետ կապված, քննարկել և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ։
5.3. Լեզվի ուսուցման ծառայությունների մատուցման, ամրագրման, վճարումների ինչպես նաև դրանց իրականացման համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում են Հարթակի միջոցով ծառայություն ստացող և իրականացնող կողմերը։
5.4. Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում մերժել կամ ընդունել Հարթակի միջոցով ծառայության մատուցման պայմանավորվածություն ձեռք բերած անձանց միջև վեճերի լուծմանը միջնորդելու հայտերը։
5.5. Ընկերությունը չի երաշխավորում Հարթակի մշտական, անսխալ, ճշգրիտ, ժամանակին պաշտպանված աշխատանքը, ինչպես նաև չի երաշխավորում ցանկացած պահի Հարթակի հասանելիությունը: Ընկերությունը չի երաշխավորում, ինչպես նաև պատասխանատու չէ ինտերնետ ցանցի մշտական և անսխալ միացման համար։ Հարթակի մի մասը կամ ամբողջը կարող են լինել անհասանելի, այդ թվում՝ տեխնիկական, բարելավման աշխատանքների իրականացման պատճառով։
5.6. Ընկերությունը գործադրում է ողջամիտ ջանքեր՝ Հարթակի շահագործման ընթացքում խափանումներն ու անսարքությունները կանխելու համար, սակայն չի երաշխավորում դրա անխափան աշխատանքը և պատասխանատվություն չի կրում դրա համար:
5.7. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հարթակի շահագործման հնարավոր սխալների, խափանումների, ընդհատումների համար, եթե այդպիսի սխալները, խափանումները կամ ընդհատումները պայմանավորված են պլանային սպասարկումով կամ այլ համակարգերի կողմից, որոնք Ընկերության վերահսկողությունից դուրս են, սակայն պարտավորվում է ապահովել Ընկերության մեղքով Հարթակի ծրագրային խափանումների հետևանքով բաց թողնված դասի լրացումը Ուսուցչի կողմից։
5.8. Տեխնիկական և ծրագրային առանձնահատկություններից ելնելով Ընկերությունը չի կարող երաշխավորել էլեկտրոնային եղանակներով հաղորդագրությունների և/կամ ծանուցումների ժամանակին ստացումը Ուսանողի/Ծնողի կողմից։
5.9. Ընկերությունը պատասխանատու չէ Ուսանողին/Ծնողին/Երեխային կամ ցանկացած երրորդ անձանց պատճառված վնասների (այդ թվում՝ բաց թողնված օգուտի), տվյալների կորստի, ինչպես նաև Հարթակի օգտագործման կամ օգտագործելու անհնարինության և ծառայությունների կամ լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման արդյունքում կրած լրացուցիչ ծախսերի համար։
5.10. Ուսանողը/Ծնողը, Ուսուցիչը հավաստիացնում է, որ․
5.11. Ուսանողը/Ծնողը, Ուսուցիչը տալիս է իր համաձայնությունը, որ․
5.12. Ուսուցիչը/Ծնողը/Ուսանողը պատասխանատվություն է կրում Հարթակում անվտանգ գաղտնաբառ սահմանելու, Հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալների գաղտնիության պահպանման, միայն անձնական սարքերից (որոնց մուտքը պաշտպանված է գաղտնաբառով, PIN-ով, մատնահետքի ճանաչմամբ կամ այլ տվյալներով) օգտվելու, ինչպես նաև Հարթակ մուտք գործելու համար օգտագործվող իր տվյալները այլ անձանց հասանելի դառնալու կասկածի վերաբերյալ անհապաղ Ընկերությանը հայտնելու համար։
6.1. Կողմերը պարտավորվում են Հարթակի օգտագործման ընթացքում ստացած տեղեկությունները, նյութերը, փաստաթղթերը չհրապարակել երրորդ անձանց, բացառությամբ իրենց ներկայացնող անձանց, ովքեր լիազորված են Կողմերից յուրաքանչյուրի անունից ստանալու և փոխանցելու իրենց պարտավորությունների կատարման հետ կապված տեղեկատվություն: Ընդ որում՝ գաղտնի տեղեկատվության պահպանման պայմանը գործում է անժամկետ:
6.2. Ընկերությունն ապահովում է Ուսուցչի/Ուսանողի/Ծնողի/Երեխայի անձնական տվյալների, կատարված վճարումների և այլ տեղեկատվության գաղտնիությունը: Տեղեկատվությունը կարող է բացահայտվել Ընկերության կողմից բացառապես այն դեպքերում և այն ծավալով, որը պահանջվում է օրենքով, անհրաժեշտ է ծառայությունների մատուցման համար կամ անհրաժեշտ է Ընկերության խախտված իրավունքի օրինական /այդ թվում դատական/պաշտպանության համար:
6.3. Պայմանագրի № 6․1․ և 6․2․ կետերում նշված տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
6.4. Պայմանագրի լուծման դեպքում Կողմերը պարտավորվում են չհրապարակել և չօգտագործել իր և/կամ երրորդ անձանց շահերի օգտին № 6.1 և 6․2․ կետերում նշված տեղեկատվությունը:
6.5. Ուսանողի/Ծնողի կողմից ձեռքբերված լեզվի ուսուցման փաթեթների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև փաթեթի շրջանակում տեղադրված նյութերը և փաստաթղթերը Ընկերությունը պահպանում է Ուսանողի/Ծնողի անձնական էջում մինչև Պայմաններին համապատասխան Պայմանագրի լուծումը: Պայմանագիրը դադարեցնելուց հետո նշված տեղեկատվությունը չի պահպանվում անձնական էջում:
7.1. Կողմերի փոխհարաբերությունները դադարում են Պայմանագրի յուրաքանչյուր փաթեթով նախատեսված ծառայությունների մատուցմամբ և Ուսանողի/Ծնողի/Ուսուցչի կողմից դրանց ընդունմամբ։ Յուրաքանչյուր փաթեթով նախատեսված լեզվի ուսուցման դասերի ավարտից հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում Ուսանողի/Ծնողի/Ուսուցչի կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ միմյանց, իսկ Ընկերությանը՝ Հարթակի աշխատանքի հետ կապված առարկություններ չներկայացվելու դեպքում, ծառայությունները համարվում են պատշաճ մատուցված, իսկ Պայմանագիրը տվյալ ծառայությունների մատուցման մասով՝ դադարած։
7.2. Կողմերը կարող են վաղաժամկետ դադարեցնել Պայմանագիրը այդ մասին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցելով միմյանց, որի դեպքում Ընկերությունը վերադարձնում է Ուսանողի/Ծնողի կողմից վճարված գումարը միայն հետևյալ դեպքերում և չափով․
7.3. Այն դեպքում, երբ Ընկերությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ և ողջամիտ գործողությունները ծառայությունների մատուցման կապակցությամբ՝ տրամադրել է Հարթակը, Ուսուցիչը սկսել է ծառայությունների մատուցման գործընթացը, իսկ Ուսանողը/Ծնողը ցանկանում է դադարեցնել Պայմանագիրը, ծառայությունների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ։ Ծառայությունների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ նաև այն դեպքում, երբ Ուսանողը/Ծնողը նախապես Պայմաններով կամ Հարթակում փաթեթների նկարագրությամբ սահմանված կարգով չի տեղեկացնում և համաձայնեցնում ամրագրված դասի ժամը տեղափոխելու/չեղարկելու իր մտադրության մասին, որի արդյունքում Ուսուցիչը հնարավորություն չի ունենում տվյալ ժամն օգտագործել մեկ այլ Ուսանողին/Երեխային լեզվի ուսուցման ծառայություններ մատուցելու նպատակով։
7.4. Ընկերությունն իրավունք ունի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց՝ Ուսանողին/Ծնողին հատուցելով դրա արդյունքում նրան պատճառված վնասը, բայց ոչ ավելի քան Պայմանագրով նախատեսված կոնկրետ ծառայության համար ստացված գումարը:
Պայմանագրի կատարման ընթացքում առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.1. Պայմանագրի շրջանակներում առաջացած ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ և/կամ Պայմանագրով հատուկ դեպքերի համար սահմանված ծանուցման եղանակների, Ուսանողին/Ծնողին/Ուսուցչին ծանուցումը իրականացվում է Ընկերության ընտրությամբ հետևյալ եղանակներից մեկով կամ մի քանիսով միաժամանակ.
9.2. Պայմանագրի շրջանակներում առաջացած ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ և/կամ Պայմանագրով հատուկ դեպքերի համար սահմանված ծանուցման եղանակների, Ուսուցիչը/Ուսանողը/Ծնողը Ընկերությանը ծանուցում է հետևյալ եղանակներից մեկով կամ մի քանիսով միաժամանակ.
10.1. Պայմանագիրը համարվում է կնքված Հարթակում գրանցվելիս «ընդունում եմ պայմանները և կնքում պայմանագիր» և գրանցում կոճակներին սեղմելուց և գրանցումը հաջողությամբ կատարված լինելու վերաբերյալ հաղորդագրություն ստանալու պահից:
10.2. Հարթակում ներառված նյութերը պատկանում են «ԴԻՋԻ ՍՔՈՒԼ» ՍՊ ընկերությանը, իսկ schoolege.tutor-platform.com համակարգի հեղինակային իրավունքը պատկանում է «ՏՈՒՏՈՐ ՊԼԱՏՖՈՐՄ» ՍՊԸ-ին, որն էլ իրականացնում է Հարթակի ծրագրային ապահովումը և տեխնիկական սպասարկումը: Արգելվում է օգտագործել, վերարտադրել, իրականացնել մուտքի կոդի բացման փորձեր, պատճենել տվյալները կամ իրականացնել ցանկացած այլ՝ կայքի պարունակության լրիվ կամ մասնակի օգտագործում, այդ թվում օգտագործել մտավոր սեփականության ցանկացած օբյեկտներ, որոնք հասանելի են Հարթակի միջոցով առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության։
10.3. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմաններով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
Ընկերության վավերապայմանները
«ԴԻՋԻ ՍՔՈՒԼ» ՍՊԸ
հասցե` ՀՀ, ք. Երևան, Կուրղինյան 5-11
ՀՎՀՀ` 01303044
պետական գրանցման համար՝ 290․110․1132792
էլ. փոստ՝ study@schoolege.com
Տեղեկացրեք մեզ, թե երբ եք ցանկանում հանդիպում նշանակել,և մենք կկապվենք ձեզ հետ:
WhatsApp us